Քովիդի հիվանդացության նվազման ընթացքի մեջ ենք, բայց մշտապես ծանր դեպերի և, ցավոք սրտի, մահվան դեպքերի նվազումն ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետ ընկած է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ դեռ պահպանվում են մահվան համեմատական բարձր ցուցանիշները, սակայն հույս հայտնեց, որ առաջիկա մեկ շաբաթում ևս կնվազեն:
Նախարարի խոսքով՝ հիվանդացության տեմպի նվազումը թույլ է տալիս հոսպիտալացմանը սպասող հիվանդներ չունենալ:
«Արդեն որևէ սպասող անձ չունենք դրսում, և բոլոր այն անձինք, ովքեր կարիք ունեն հոսպիտալացման, այդ պահին հոսպիտալացվում են. ինչը շատ կարևոր է պատշաճ և ճիշտ ժամանակին բժշկական օգնության տրամադրման առումով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: