Նոյեմբերի 15-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները տվյալներ էին ստացել, որ Տաշիրում մի քաղաքացի անհայտ ծագման օղի է վաճառում։
Նույն օրը Տաշիրի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Մերսեդեսը»։ Մեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի, այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 60 շիշ օղի։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Նյութերի նախապատրաստման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 241 շիշ օղի։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հայտնաբերված օղու ծագման և ձեռքբերման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: