Նոյեմբերի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4732 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4812 մարդ, մահացել է 72 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 795 847 դեպք, այստեղից ապաքինվել է 731 996 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 11 212 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 707 հետազոտություն, 31 426-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19281-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.33% է, վերջին 14 օրվանը՝ 9.77%, վերջին 7 օրվանը՝ 9.11%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 066 159 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8233 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6614 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1175 անձ: