Հնարավոր չէ, որ Հայաստանի սահմանների պահպանության ժամանակ տրվի չկրակելու հրաման՝ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական վերջին էսկալացիային:
Անդրադառնալով մայիսի 12-ից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքին, վարչապետն ասել է, որ երեկվա իրադարձություններից առաջ և հիմա պատկերը նույնն է:
Փաշինյանը նորից ընդգծել է սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությունը և պարզաբանել՝ ինչու մինչև այժմ այն տեղի չի ունեցել. Ադրբեջանը կոնկրետ պատասխան չի տվել Ռուսաստանի երեք նման առաջարկին:
Մանրամասները՝ տեսանյութում: