ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, երեկոյան ստուգայցերը՝ ուղղված covid-19-ի կանխարգելմանը, իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսվարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։