ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սայեն Հայրապետյանին ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին:
Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման:
Վերջիններս շնորհակալություն են հայտնել նաև համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին իր կատարած աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: