Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով:
Փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին»,- գրել է Ավանեսյանը: