Թուրքիայում կանայք բռնության դեմ պայքարի յուրօրինակ ձև են գտել: Այդըն քաղաքում նրանք ֆուտբոլային մրցաշար են անցկացրել՝ «Կնոջն ուղղված բռնությունն ամոթ է» խորագրով և խաղերին մասնակցել են տաբատով ու բարձրակրունկ կոշիկներով, հայտնում է Ermenihaber-ը։
Մրցաշարի կազմակերպիչ Սելդա Բիչենն ասել է, որ ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել կանանց դեմ բռնությանն ու կանանց սպանություններին:
«Մենք որպես կին ամեն տեղ կարող ենք ամեն ինչ անել։ Մեր ֆիզիկական ուժը կարող է բավարար չլինել, սակայն մեր սրտի ուժն ավելի մեծ է․․․ Կինը կարող է և՛ ֆուտբոլ խաղալ, և՛ բարձրակրունկ կոշիկ կրել, և՛ տաբատ հագնել»,- նշել է Բիչենը։