Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք: Իրականացվել է 10 870 թեստավորում:
Առողջացել է 1153 քաղաքացի, արձանագրվել է մահվան 46 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1394 է:
Ընդհանուր կատարվել է 2 271 138 թեստավորում: