Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները ԱՊՀ իրենց գործընկերների հետ Մոսկվայում մասնակցում են ամենամյա հանդիպմանը՝ տեղեկացնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԽ քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Արմեն Գրիգորյանը, Ռամիլ Ուսուբովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ագրեսիայի հետևանքով Ադրբեջանից կա 7 զոհ, 10 վիրավոր: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կա մեկ զոհ, 13 ռազմագերի. Ռազմական գործողությունների ընթացքում 24 զինծառայողի հետ կապը կորել է, նրանց ճակատագիրն այս պահին հայտնի չէ։ Ինտենսիվ աշխատանքներ են տարվում զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։