Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրմանը՝ մտահոգություն հայտնելով զինված ընդհարումների կապակցությամբ։
Ռուդենկոն և Կլաարն ընդգծել են Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծման հրամայականը։