Ազգային ժողովի քառօրյան մեկնարկեց բոյկոտով: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը՝ այդ քայլով իրենց բողոքն արտահայտելով այն բանի դեմ, որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությանը:
61 կողմ ձայնով Ազգային ժողովն ընդունեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու խնդիրների վերաբերյալ որոշման նախագիծը:
«ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրների հրատապ թեմայով քննարկում անցկացնել ԱԺ փակ նիստում»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: