ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է սահմանային իրավիճակին:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ պետության սահմաններում տեղի ունեցող այսպիսի լարվածություններն իր գործողություններով կանխելու հնարավորություն ունի:
«Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, անկախ նրանից, թե կազմակերպության մեջ ինչ այլ պետություններ են ընդգրկված: Այնտեղ ընդգրկված և մեր հիմնական ռազմավարական գործընկերը ՌԴ-ն է, որը, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք մեծ փաթեթ՝ ՀԱՊԿ անդամ պետության սահմաններում տեղի ունեցող այսպիսի լարվածություններն իր գործողություններով կանխելու:
Այս պահի դրությամբ ո՛չ հայտարարություն ենք լսել, ո՛չ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն: Էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրն ամիսներ շարունակ կախված է եղել ՀԱՊԿ-ի առջև, որովհետև եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ, որ երբեք հակառակորդը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:
Այսպես թե այնպես, այս լարվածությունն էլ կհաղթահարենք միասնաբար, և այստեղ մեր միասնականությունից է կախված՝ զինված ուժերը միայնա՞կ կմնան այսօրվա վիճակում, թե՞ մենք բոլորս իրոք բառի բուն իմաստով կլինենք զինված ուժերին ենթակա մարմին»,- ասաց Քոչարյանը: