Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին: Այս մասին «Լուրերի» տաղավարում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նիկոլ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր: Վարչապետ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք որպես ՀՀ ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»,- ասել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին: