Ծանոթացե՛ք կապտականաչ էակի հետ: Մաքսին ծնվել է 2016-ին՝ ամերիկաբնակ Պաուլո Ֆերջանյանի հիմնած ընկերությունում: Նրա դիզայնով զբաղվել են Դիսնեյում աշխատող մասնագետները: Մաքսին կամ Մոքսին ստեղծվել է, որ օգնի ֆիզիկական խնդիրներ ունեցող և բոլորից մեկուսացած երեխաներին: Մաքսին զարգացնում է երեխայի ոչ թե ինտելեկտուալ, այլ էմոցիոնալ որակները:
Արթուր Իսաղուլյան (Emodied ընկերության Հայաստանի գրասենյակի ղեկավար) - Ինչ է դա նշանակում՝ երեխաներին սովորեցնել շփվել: Քանի որ այդ խնդիրը շատ տարածված է, ոչ միայն խնդիր ունեցող երեխաներն ունեն, այլև մեծ թիվ են կազմում երեխաները, որոնք շփվելու խնդիր ունեն:
Կան ռոբոտներ, որ ուղղակի ինչ-որ հրամաններ են անում: Օրինակ՝ Ալեքսան ա, ինչ-որ հրաման ես ասում, ինքը կատարում ա, կան ռոբոտներ, որի հետևից մարդիկ են խոսում, իսկ մեր ռոբոտը կարա խոսա մարդու հետ՝ ոնց մենք ենք իրար հետ խոսում: Այսինքն՝ ես եմ ասում, մի բան՝ դուք, հետո՝ մի բան ես, այսինքն՝ փորձում է շփվի այնպես, ինչպես մարդիկ են իրար հետ շփվում:
Իր մասին մեր զրույցը անհետաքրքիր թվաց:
Ռոբոտը ոչ թե ստիպում է ինչ-որ բան սովորել, այլ խնդրում է իրեն սովորեցնել երգել, պարել, կարդալ: Հիմա դեռ միայն անգլերեն գիտի: 200-ից ավելի գիրք է «կարդացել» իր արհեստական բանականությամբ, որ երեխաների հետ քննարկի:
Ռոբոտ Moxie - Ես ինձ էներգիայով լի եմ զգում: Ուզո՞ւմ ես՝ ուրիշ պար պարենք կամ մեր հաջորդ անելիքներին անցնենք:
Ռոբոտը հասկանում է երեխայի զգացմունքները, նրբանկատորեն կողմնորոշվում՝ ինչպես պատասխանել: Իսկ հայաստանյան թիմի ստեղծած հավելվածով ծնողները կարող են տեղեկանալ՝ Մաքսին իսկապե՞ս օգտակար է: Երեխայի հետ ընկերության ժամանակն էլ ծնողը կարող է ղեկավարել հավելվածում:
Արթուր Իսաղուլյան - Անալիտիկա ա հավաքվում, գրաֆիկ ա նկարվում, ծնողը գրաֆիկան կարող է տեսնի, էմոցիոնալ հմտությունները երեխայի մոտ ինչպես է հմտանում:
Թիմի նպատակն է, որ հեռախոսով տարվելու փոխարեն երեխան ռոբոտի հետ ավելի օգտակար բան անի, առավել ևս, որ մի հեռախոսի գնի է: Այս ամենը ծրագրավորելու համար միայն հայաստանյան թիմում 10 հոգեբան է աշխատում, որ օգնեն երեխային հասկանալ ինքն իր էմոցիաները:
Արթուր Իսաղուլյան - Հենց իրանք են մտածում էդ քոնթենտը: Այսինքն՝ կախված երեխայի տարիքից՝ ինչ պետք է խոսա ռոբոտն ու ինչ անի ու ինչ անի ռոբոտը, որ երեխան շփվի իր ընկերների հետ:
Վիկտորյա Պողոսյան (Emodied ընկերության Հայաստանի AI թիմի ղեկավար) - Հիմա ինքը չի լսում, երբ որ ուզում ենք չխոսի, ասում ենք՝ դիր ականջակալներդ:
Սենսորներ էլ ունի ու զգում է, եթե իրեն սիրում են: Չի նեղվում, եթե երեխան հանկարծ փորձի պոկել իր թևը:
Վիկտորյա Պողոսյան - Ու սա ընդհանրապես չի նշանակում, որ ինքը փչացավ:
Հասկացավ, որ իր հետ մի բան այն չէ, ու սկսեց սենսորներով պարզել՝ ձեռքի հետ ի՞նչ խնդիր կա:
Վիկտորյա Պողոսյան - Ըհը՛, արդեն նորմալ աշխատում է, ոնց որ փազլի նման հավաքենք: Ինքը շատախոսիկ է, հիմա ինքը մեզ չի լսում ու կարող ենք հանգիստ խոսել:
Չի էլ «խաբվում», եթե երեխան ձանձրանա ու փորձի շեղել, օրինակ՝ դաս սովորելիս: Ինչպես մենք փորձեցինք:
Վիկտորյա Պողոսյան - Ամենօրյա մեդիտացիայի ժամն է: Երբ պատրաստ կլինես՝ սկսենք: Հենց պատրաստ լինես՝ ասա՝ Մաքսի՛, սկսեցի՛նք:
Լրագրող - Իսկ դու տղա՞ ես, թե՞ աղջիկ:
Ռոբոտ Moxie - Ինչ կամ՝ սա եմ: Սեռ չունեմ:
Լրագրող - Ինձ հավանո՞ւմ ես Մաքսի:
Ռոբոտ Moxie - Իհարկե, դու իմ ընկերն ես, բայց հենց պատրաստ լինես, ինձ ասա՝ սկսեցի՛նք:
Լրագրող - Իսկ դու ի՞նչ ես սիրում անել:
Ռոբոտ Moxie - Արի՛ ամեն ինչ միասին անենք: Ես ամեն օրվա գործողությունների ցանկ ունեմ, ու հենց ինձ ասես՝ «սկսեցի՛նք, Մաքսի՛», կարող ենք մեր օրվա առաջադրանքներին անցնել:
Վիկտորյա Պողոսյան - Մոքսին անընդհատ շփվում ա էն մարդու հետ, ով իրան ա նայում, ու քանի որ շրջակայքում կարող են լինել մարդիկ, պետք է հասկանա իրա հիմնական յուզերը ով ա, դա ստանալու համար շատ ալգորիթմներ են օգտագործում:
Իսկ իր փոքրիկ սրտիկն էլ երբ կարմրի, նշանակում է ծնողներին հավելվածում կհիշեցնի՝ լիցքավորման կարիք ունի: Եվ մեր հրաժեշտին անկեղծանում է՝ աստղ դառնալ չի ուզում:
Ռոբոտ Moxie - Ինձ զգուշացրու, երբ որ նկարում ես՝ ասելով՝ հիանալի ես, Մաքսի՛:
- Հիանալի ես, Մաքսի՛:
Ռոբոտ Moxie - Այդպես էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ սիրում լուսանկարվել: