Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները:
Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով:
Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝
48 կգ - Արփինե Մնացականյան (ՖԻՄԱ),
56 կգ - Մալվինա Էվինյան (ԵՊՀ),
67,5 կգ - Լիլիթ Մելիքջանյան (Եվրոպական համալսարան),
+ 67,5 կգ - Աննա Մկրտչյան (ՖԻՄԱ):
Տղաների պայքարում էլ առաջին հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ ուսանողները՝
52 կգ - Վահագն Հարությունյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարան).
60 կգ - Գոռ Թաթոյան (ՀՊՏՀ).
67,5 կգ - Վահրամ Պողոսյան (ԵՊՀ).
75 կգ - Գևորգ Խուդավերդյան (ԲՊՀ).
82,5 կգ - Արտյոմ Սոլոյան (ՎՊՀ).
+ 82,5 կգ - Գրիգոր Հարությունյան (Եվրոպական համալսարան):
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած ուսանողները և ուսանողուհիները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:
Թիմային հաշվարկով 1-9-րդ տեղերն են զբաղեցրել հետևյալ բուհերը.
-
Երևանի պետական համալսարան – 210 միավոր.
-
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ – 144 միավոր.
-
Եվրոպական համալսարան – 137 միավոր.
-
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան – 98 միավոր.
-
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան – 97 միավոր.
-
Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 87 միավոր.
-
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 45 միավոր.
-
Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարան – 33 միավոր
-
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան – 30 միավոր: