Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը զգուշացնում է՝ հայաստանյան հեռախոսային օպերատորների բաժանորդներին հնարավոր է զանգեր կատարվեն և հաղորդագրություններ ուղարկվեն ադրբեջանական համարներից ու համացանցային օգտահաշիվներից։
«Հորդորում ենք անտեսել նման հաղորդագրությունները և զանգերը, քանի որ դրանք նպատակ ունեն խուճապ տարածել բնակչության շրջանում»,- ասված է Կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ: