Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անհանգստություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների կապակցությամբ և Երևանին ու Բաքվին զսպվածության ու իրավիճակը սրելուց խուսափելու կոչ արել, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Խոսնակն ընդգծել է երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հակասությունները կարգավորել երկխոսության և խաղաղ ճանապարհով։
Խաթիբզադեն ներկայիս լարված իրավիճակը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և զարգացման հասնելու աստիճանական գործընթացի համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցելու կողմերին՝ հակասությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման գործում»,- ասել է Խաթիբզադեն: