Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք: Իրականացվել է 7699 թեստավորում:
Առողջացել է 1617 քաղաքացի, արձանագրվել է մահվան 52 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329913 դեպք, որոնցից 297339-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24082 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1385 է:
Ընդհանուր կատարվել է 2 260 268 թեստավորում: