Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, նոյեմբերի 10-ին այցելել են Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամաս, որտեղ հայտնաբերվել են փայտամշակման երեք հաստոց, 20 խմ հաճարենու կողահատ տախտակ, իսկ արտադրամասին կից չորանոցներում՝ 30 խմ սոճենու, մոտ 6 խմ հացենու և 24 խմ հաճարենու տախտակներ։
Արտադրամասի տերը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, սակայն ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Իրավապահները կազմել են անհրաժեշտ արձանագրություններ։
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: