ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրինագիծ է ստորագրել, որը ենթադրում է 10 տարվա ընթացքում մոտ 1,2 տրլն դոլարի ներդրում երկրի ենթակառուցվածքների զարգացման նախագծերում, հայտնել են Սպիտակ տնից:
Փաստաթուղթը նախատեսում է շուրջ 110 մլրդ դոլար հատկացնել կամուրջների և ճանապարհների կառուցման համար: Եվս մոտ 73 մլրդ դոլար կներդրվի կանաչ էներգիայի անցնելու ծրագրերին։
Սա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ներդրումն է հասարակական տրանսպորտի ոլորտի, ինչպես նաև վերջին 70 տարում ամենանշանակալի ներդրումներն են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման նախագծերում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա թույլ կտա միլիոնավոր նոր աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում։
Այս օրինագիծը դիտարկվում էր որպես Բայդենի ամենակարևոր ներքաղաքական նախաձեռնություններից մեկը՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր։ Փաստաթղթի ընդունումը կարևոր է նաև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների համատեքստում, որոնք նախատեսված են 2022 թ. նոյեմբերին: