Այսօր հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ մարզային կառույցների տեսուչներն անցկացրել են հակահամաճարակային վերահսկողության միջոցառումներ:
Արարատի (4), Գեղարքունիքի (5) և Վայոց ձորի մարզերում (6) իրականացված ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Արագածոտնի մարզի (3 ստուգայց) միայն մեկ օբյեկտում է խախտում եղել (բացակայել է ախտահանության գրանցամատյանը, հաճախորդները չեն կրել դիմակներ), ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն: