Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Սահմանային իրավիճակի հետ կապված՝ հնարավոր է հակառակորդ երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։ Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։
Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել։ Էլհասցեներում ու սոցիալական ցանցի էջերում միացրեք երկփուլանի վավերացումը՝ էջերը պաշտպանելու համար։ Զերծ մնացեք անծանոթ հղումներով անցնելուց ու անձնական և այլ տվյալներ փոխանցելուց»։