Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ունի երկու վիրավոր:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի նաև զրահատեխնիկայի կորուստ։
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։