ԱՄՆ-ը ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության անձնակազմերին առաջարկել է ամերիկյան վիզաների համար մեկնել Երևան և դիմել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրենց աղբյուրներին։
Ըստ ռուսական կողմի՝ Վաշինգտոնն այս որոշմամբ պատասխանում է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում Ռուսաստանի և երրորդ երկրների քաղաքացիների աշխատանքի անցնելու արգելքի վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը։
Ի պատասխան Վաշինգտոնի հայտարարած հակառուսական պատժամիջոցներին և դիվանագետների արտաքսմանը՝ Մոսկվան ավելի վաղ սահմանափակումներ էր կիրառել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում ՌԴ և այլ երկրների քաղաքացիների աշխատելու հարցում: Ըստ ռուսական կողմի՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 12-ից սահմանափակել է տրամադրվող հյուպատոսական ծառայությունները, այդ թվում՝ զգալիորեն դանդաղեցրել է դիվանագետներին վիզաների տրամադրումը։