Ռուսաստանը և Հայաստանը դիվանագիտական և ռազմական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ օպերատիվ խորհրդակցություններ են ընթանում՝ ռազմական և այլ գերատեսչությունների գծով, դիվանագիտական ուղիներով»,- ասել է դեսպանը: