Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն է ուղարկել ԱՄՆ՝ քննարկելու F-35 և F-16 կործանիչների հետ կապված իրավիճակը, որոնք Անկարան ցանկանում է գնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտ է, որ Կոնգրեսը հավանություն տա F-16-երի վերաբերյալ մեր հարցմանը: Բացասական պատասխանի դեպքում Թուրքիան ստիպված կլինի դիտարկել այլընտրանքային տարբերակներ: Այս և նմանատիպ հարցերը շարունակում են քննարկվել, և այժմ ԱՄՆ-ում է գտնվում մեր նախարարության պատվիրակությունը»,- նշել է Աքարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային հանձնել նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռը, ինչպես նաև դադարեցվել էին ծրագրի շրջանակում թուրք օդաչուների վերապատրաստումը։