ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Տաջիկստանի հետ hակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծմանը: Նախարարների կաբինետի համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Փաստաթուղթը պետք է ներկայացվի Պետդումայի վավերացմանը:
Ռուսաստանի և Տաջիկստանի ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնելու է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
Համաձայնագրի գործողությունն անժամկետ կլինի։ Ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել դրա գործողությունը գրավոր ծանուցման միջոցով։
Միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել է երկու երկրների ՊՆ-ների կողմից: Համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել էին դեռ 2021 թ. մայիսից: