ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
«Մենք, իհարկե, անհանգստությամբ ենք հետևում վերջին բռնկման մասին հաղորդագրություններին և պետք է ստուգենք դրանք: Այս պահին մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան, բոլոր մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք խուսափել այնպիսի էսկալացիայից, որը մենք տեսել ենք ավելի վաղ»,- նշել է Հաքը: