Գերմանիայի ապագա կառավարության կոալիցիոն պայմանագիրը կարող է համաձայնեցվել արդեն հաջորդ շաբաթ. սա է բանակցությունների մասնակիցների նպատակը։ Այս մասին Բեռլինում հայտարարել են Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Ազատ դեմոկրատական կուսակցության և «Կանաչների» գլխավոր քարտուղարները՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրանց խոսքով՝ բանակցություններն արագ են ընթանում:
Գերմանիայի նոր կառավարության ձևավորման շուրջ սոցիալ-դեմոկրատների, «կանաչների» և լիբերալների միջև կոալիցիոն բանակցությունները սկսվել են հոկտեմբերի 21-ին, ստեղծվել է 22 աշխատանքային խումբ։ Բանակցությունների նպատակը ապագա կառավարության ձևավորումն է մինչև դեկտեմբերի 10-ը։ Եթե դրանք հաջող ավարտվեն, ապա Գերմանիայի նոր կանցլեր կդառնա Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Օլաֆ Շոլցը։