ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի հերթական նիստին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 2 և թիվ 3 արձանագրությունները: Ըստ այդ արձանագրությունների՝ մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին: