ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 15-ին համատեղ դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Քանաքեռ-Զեյթունով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 42 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 5 խախտում․ դրանք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը և դիմակ չկրելուն, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Արարատի մարզում ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածքային բաժնի մասնագետները, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների հետ համատեղ դիտարկում են իրականացրել մասնավորապես մարզի Մասիս քաղաքի երթակարգավարական կետում։ 32 տրանսպորտային միջոցների դիտարկումների արդյունքում բացահայտվել են դիմակ չկրելու խախտումներ։ Վարչական իրավախախտում թույլ տված 6 ուղևորների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից։
Մեկ այլ դեպքում տրանսպորտային միջոցներից մեկում ախտահանիչ հեղուկը եղել է ոչ պատշաճ տեղում, խախտումը տեղում շտկվել է։ Մնացած տրանսպորտային միջոցներում հակահամաճարակային նորմերի և կանոնների խախտումներ չեն հայտնաբերվել։
Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը վաղը կշարունակվի։