Նոյեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1820 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 6017 մարդ, մահացել է 82 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 785 911 դեպք, որից ապաքինվել է 722 399 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 057:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 166 թեստավորում, այդ թվում 12 569-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7597-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.03% է, վերջին 14 օրվանը՝ 9.97%, վերջին 7 օրվանը՝ 9.52%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 048 393 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1874 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 847 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1191 անձ: