Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: