Լիվերպուլում՝ Եվրոպայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամենամեծ կլինիկայի մոտ, կայանած մեքենայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։ Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ երեք մարդ է ձերբակալվել: Իրավապահները դիտարկում են տեղի ունեցածի հնարավոր վարկածները, այդ թվում՝ ահաբեկչության տարբերակը՝ գրում է BBC-ն:
Ենթադրվում է, որ պայթյունի պահին մահացած տղամարդը եղել է տաքսիում։ Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է։
Իրավապահ մարմինները դեռ չեն նշում սպանվածի անունը, ինչպես նաև ձերբակալվածների անուններն ու հարձակման ենթադրյալ դրդապատճառները։ Հայտնի է միայն, որ երեք ձերբակալվածները 21, 26 և 29 տարեկան տղամարդիկ են։