Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, աշխատանքները շարունակում է նաև պատվաստումների շարժական կլինիկան: Եղանակային պայմաններով պայմանավորված՝ պատվաստումներն իրականացվում են «Գյումրի» բժշկական կենտրոնի նախասրահում։
Շիրակի մարզում պատվաստվել է 18-ից բարձր բնակչության շուրջ 30 տոկոսը։ Առաջին դեղաչափն ստացել է 52 326, երկրորդ դեղաչափը՝ 24 852 մարդ։