Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության կապակցությամբ մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Twitter-ում նա գրել է. «Ինձ անհանգստացնում է այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը։ Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները, իրականացնել համապարփակ կարգավորման հասնելու աշխատանքներ»:
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են հասնել դիրքային առաջխաղացման: Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Նոյեմբերի 14-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ժամը 19:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է: