Նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք: Իրականացվել է 5966 թեստավորում:
Առողջացել է 1962 քաղաքացի, արձանագրվել է մահվան 39 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1379 է:
Ընդհանուր կատարվել է 2 252 569 թեստավորում: