Կիրակի կեսօրին ավելի քան 6,0 մագնիտուդ հզորության երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: Աղետից տուժածների թիվը հասել է 99-ի՝ հայտնում է ISNA-ն: Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և 27 վիրավորի մասին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից (Հորմոզգան նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Արձանագրվել է մի քանի հետցնցում։