Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով դեկտեմբերի 1-ից Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կգործի նոր կարգ: Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք մեր երկիր ժամանալիս պարտադիր պետք է ունենան քովիդի բացասական պատասխանով ՊՇՌ թեստ: Օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նրանց համար թեստավորման հնարավորությունը կհանվի:
Հրաչյա Վարդանյան (ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ բժիշկ-համաճարակաբան)- ՀՀ մուտք գործելիս պետք է ունենալ 72 ժամը չլրացած ՊՇՌ թեստավորման բացասական պատասխան. դա համարվում է եռօրյա ժամկետ թեստի արդյունք: Նայվում է ամիս-ամսաթիվը, անձնագրային տվյալները, QR կոդ:
Պատվաստվածների դեպքում Հայաստան մուտք գործելիս կշարունակի գործել պահանջը, ըստ որի՝ պետք է ներկայացնել առնվազն 14 օր առաջ ամբողջական պատվաստման սերտիֆիկատ:
Հրաչյա Վարդանյան - Իսկ մեկ դեղաչափանոց պատվաստանյութը «Ջոնսոն ընդ ջոնսոնն» է, «Սպուտնիկը լայթը», մեկ պատվաստումից հետո պետք է 28 օր անցած լինի, որ ոչ քաղաքացիները թեստ չհանձնեն:
Մինչև դեկտեմբերի 1-ը երկիր ժամանող բոլոր ուղևորները՝ Հայաստանի քաղաքացի թե օտարեկրացի, ենթարկվում են նույն պահանջներին: Քանի դեռ թագավարակը չի նահանջում, Զվարրթնոց օդանավակայանում խիստ հսկողություն է. առանց փաստաթղթերի ստուգման որևէ մեկի ելքը տարածքից չի թույլատրվում:
Ուղևոր - Ռուսաստանում ենք թեստ հանձնել, այստեղ ստուգեցին:
Ուղևոր - Եթե կա ՊՇՌ թեստ, անցնում եք, եթե չէ՝ լաբորատորիայում անում ենք: Եթե դրական եղավ, կզանգեն, որ կարանտինում մնամ:
Ուղևոր - Սանկտ Պետերբուրգից եմ գալիս: Ինչպիսի՞ն էր իրավիճակը. շատ վատ, օրը՝ 5000-6000 դեպք:
Գործադիրն առաջարկում է նաև արգելել քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այցելություններն արգելել նաև զորամասեր: Կառավարության որոշմամբ՝ կարանտինի ընթացքում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կերկարաձգվեն մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: