Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 20 տարի առաջ «Պոպլավոկ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով դատական նիստը:
Նախորդ նիստին մեղադրյալի՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ պնդելով, որ նա այս գործով կողմնակալ վերաբերմունք ունի։
Այսօրվա նիստին մեղադրող և տուժող կողմերն առարկել են միջնորդության դեմ։
Դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշել է մերժել իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա մյուս տարի՝ հունվարի 11-ին։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան