EU4CULTURE ծրագրի շրջանակներում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Չարենցավան, Իջևան և Սևան քաղաքների ներկայացուցիչներին հանձնել է Մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով մինչև 30 000 եվրո դրամաշնորհի հատկացման վկայագրերը:
Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 300 000 եվրո ֆինանսավորում երեք ռազմավարություններից լավագույնի իրականացման համար` հույս հայտնելով, որ մշակված ռազմավարությունները կարող են օրինակ ծառայել այլ քաղաքների կողմից այդպիսի ռազմավարություններ մշակելու համար և վերջիվերջո նպաստել մշակույթի զարգացման ընդհանուր ռազմավարության մշակմանը ողջ երկրում։
EU4Culture քառամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծարար ոլորտներին` ուշադրությունը կենտրոնացնելով Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքների ուղղությամբ։