ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին անդրադարձել է Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Նա հայտարարել է, որ այդ հարցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել` գրում է ТАСС-ը:
«ՆԱՏՕ-ի անդամ լինելու համար պետք է համապատասխանել դաշինքի չափանիշներին: Այս երկիրը չի ենթարկվում կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն: Մենք օգնում ենք Ուկրաինային պայքարել կոռուպցիայի դեմ, բայց կազմակերպության 30 անդամները պետք է ընդհանուր կարծիքի գան, իսկ ՆԱՏՕ-ում այդ հարցով դեռևս կոնսենսուս չկա»,- ասել է գլխավոր քարտուղարը:
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը բազմիցս ընդգծել են, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին կդիտարկեն այն դեպքում, երբ Կիևը գլոբալ բարեփոխումներ իրականացնի երկրում։ Վերջին պահանջներից է Ուկրաինայի Անվտանգության ծառայության բարեփոխումը, մասնավորապես՝ գերատեսչությանը մինչդատական հետաքննության լիազորություններից զրկելը, ուժայինների թվի կրճատումը և հատուկ ծառայության ապառազմականացումը: