Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխել է Ֆրանսիայի դրոշի կապույտ երանգը՝ դեպի ավելի մուգ գույն՝ հայտնում է Le Parisen թերթը:
Ֆրանսիական եռագույնն այժմ մուգ կապույտ, սպիտակ և կարմիր է: Կապույտից մուգ կապույտի փոփոխությունն աննկատ մնաց ավելի քան մեկ տարի, քանի որ դրա մասին պաշտոնապես չէր հայտարարվել՝ հաղորդում է Europe 1-ը: Հրապարակումը հայտնում է նաև, որ դրոշի այս երանգը հղում է Ֆրանսիայի 1793 թվականի դրոշին: Լուծումը մասամբ էսթետիկ է, քանի որ Ֆրանսիայի և ԵՄ դրոշները շատ տեղերում տեղադրվում էին կողքի-կողքի, և դրանց գույները նույնն էին։
Թարմացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի և ներքին գործերի նախարարության շենքերի վրա։ Ֆրանսիայի դրոշի գույնը փոխելու որոշումը Ֆրանսիայի նախագահն ընդունել է 2020 թվականի հուլիսի 13-ին: