Երեք ընտրատեղամասերից ստացված ստացված տվյալներով՝ Ստեփանավանում հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»:
25/7 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 301, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 9, «Բարգավաճ Հայաստանը» 62 ձայն:
25/8 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 247, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 12, «Բարգավաճ Հայաստանը»՝ 84 քվե:
25/12 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 135, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8 ձայն:
Նշենք, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը: