Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս այս կիրակի անցկացվում են ավագանու ՏԻՄ ընտրություններ։
Ստեփանավան համայնքը խոշորացվել է 5 տարի առաջ և ընդգրկում է 3 գյուղական բնակավայր:
«Լուրերի» թղթակիցն ընտրությունների ընթացքի մասին զրուցել է Ստեփանավանի 25/5 ընտրատեղամասի ղեկավար Սերինե Հովասափյանի հետ։
«Մեր տեղամասում ընտրելու իրավունք ունի 1418 մարդ, բայց մինչ այժմ մասնակցել է 365 ընտրող. դեռ օրն առջևում է. սպասում ենք, որ ավելի կակտիվանան. կսկսեն ավելի շատ հաճախել»,- ասաց Սերինե Հովասափյանը։
Նրա խոսքով՝ ընտրատեղամասում ոչ մի խնդիր, ոչ մի խախտում չի եղել։
«Ամեն ինչ հարթ, հանգիստ ընթանում է»,- հավելեց Հովասափյանը։