Եթե խոսենք Երևանի թերությունների մասին, առաջիններից մեկն, իհարկե, տրանսպորտային ցանցը կլինի: Տարիներ շարունակ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը ստիպված են անորոշ ժամանակով սպասել կանգառներում, քանի որ չկա հանրային տրանսպորտի ստույգ չվացուցակ: Շարժակազմն էլ հին է ու անհարմար, մի խոսքով, ուղևորները կրում են բոլոր անհարմարությունները, որոնք հնարավոր են տրանսպորտից օգտվելիս:
Կառավարությունն ու քաղաքային իշխանությունը նախատեսում են ցանցի թարմացում ու ընդհանրապես մոդելի փոփոխություն: Մոտավորապես 3 տարուց, ըստ պատասխանատուների, Երևանում տրանսպորտի չարչրկված հարցը կլուծվի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան