Նախնական արդյունքներով՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում առաջատար է «Շանթ դաշինքը», որը գլխավորում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Գևորգ Փարսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ «Շանթ դաշինքը» ստացել է 14000 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5587 ձայն:
Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:
Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։
Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։