ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում վերջնական տվյալներ է հրապարակել Իջևանի ընտրատեղամասերից:
Ընտրատեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 7524 ընտրող կամ ընտրողների 80.78%-ը, ՀՅԴ-ի՝ 1512 ընտրող կամ 15.87%-ը: Անվավեր է համարվել քվեաթերթիկների 3.35%-ը։
Իջևանում իշխող ուժի ցուցակը գլխավորում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ Դաշնակցության թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել:
Իջևան 38/16 ընտրատեղամասի վերջնական արդյունքները ունեն հետևյալ տեսքը՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է 100 ընտրող, ՀՅԴ-ի՝ 8:
Իջևանի 38/14 ընտրատեղամասի վերջնական արդյունքները. ՔՊ-ի օգտին քվեարկել է 237 ընտրող, ՀՅԴ-ի՝ 19: