ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում վերջնական տվյալներ է հրապարակել Իջևանի 38/6 ընտրատեղամասից:
Ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 433 ընտրող, ՀՅԴ-ի՝ 119:
Իջևանում իշխող ուժի ցուցակը գլխավորում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ Դաշնակցության թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:
Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։
Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։